Քաղաքականություն

ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր»)կատարած գրառմամբ:

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ օկուպացված է»,-գրել է Մարուքյանը:

Նա ընդգծել է՝ չնայած միջազգային հանրության պահանջներին՝ Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից: Հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է՝ երկու օր առաջ գնահատելով խաղաղության գործընթացի արդյունքները՝ ինքը խոսել է վստահության ամրապնդման քայլերի մասին։

«Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, և ադրբեջանական բանտերից պետք է ազատ արձակվեն բոլոր ռազմագերիները ու այլ պահվող անձինք»,-շեշտել է Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում