Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 14-ին կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովին մասնակցել են կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։

«Ես վստահ եմ, որ այս համաժողովը կարևոր խթան կհանդիսանա նոր գործընկերային կապերի ստեղծման, բիզնեսի ոլորտում փորձի փոխանակման և ներդրումների ներգրավման համար, իսկ համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների միջև կայանալիք B2B հանդիպումները գործընկերային կապերի հաստատման ամուր հիմք կհանդիսանան», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Համաժողովի ընթացքում կորեական ընկերություններին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ