Մշակույթ

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է IlluminateX-ը ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է  IlluminateX-ը ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է Մելինե Գալստյանի անհատական IlluminateX-ը ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը, որին ներկայացված է արվեստագետի 120 լուսանկար:

Ինչպես տեղեցկանում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսին ֆոսֆորային ներկերի և ուլտրամանուշակագույն լույսերի նորարարական կիրառման միջոցով ներկաները դառնում են համահեղինակներ, երբ նկարում են իրենց ենթադրյալ հավելումները Գյումրու լուսանկարներին: Լուսանկարներն արվել են Գյումրու տարբեր թաղամասերում: Ներկայացված են ինչպես կառույցներ, այնպես էլ մարդիկ:

376576290_842275560888342_3685424956265667575_n.jpg (210 KB)

«Լուսանկարներն արել եմ 4-5 ամիսների ընթացքում՝ քաղաքի տարբեր հատվածներում: Լույսի օգնությամբ լուսանկարներին նոր երանգ տալու գաղափարը վաղուց է եղել, բայց այն կարողացա կյանքի կոչել միայն հիմա: IlluminetX-ը յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է տալիս անջնջելի հետք թողնել քաղաքի պատկերման վրա։ Յուրաքանչյուր այցելու ինքը կարող է որոշել լուսանկարն ու լուսանկարի վրա այն հատվածը, որը ֆոսֆորային ներկերի միջոցով նոր երանգ է ստանում: Ցանկություն ունեմ առաջիկայում այս ցուցահանդեսն ավելի ծավալելու՝ նոր լուսանկարներ ավելացնելով»,-ասում է երիտասարդ արվեստագետը՝ նշելով, որ ցանկություն կա ցուցադրությունը ներկայացնելու նաև Երևանում:

377123092_1317548155815076_4556834185121056003_n.jpg (89 KB)

Սա արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը կմնա մինչև սեպտեմբերի 16-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի կողմից:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում