Մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա, որ մեզ պաշտպանի․ ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել POLITICO պարբերականին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ POLITICO պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ պարբերականի՝ Փաշինյանի ընդգծված քննադատությունը Ռուսաստանի՝ որպես Կովկասում ոստիկան գործելու անկարողության վերաբերյալ միայն ուժեղացնում է այն զգացումը, որ Կրեմլը կորցնում է իր ազդեցությունը և չունի երբեմնի շատ գովաբանված գերտերության կարգավիճակը նախկին խորհրդային հանրապետություններում, որոնց ժամանակին Մոսկվան համարում էր իր ազդեցության գոտին:

POLITICO-ի փոխանցմամբ՝ Երևանում հիասթափությունը կարող է լուրջ շրջադարձ լինել 2,8 միլիոնանոց երկրի համար, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա իր երկաթուղու, էներգետիկ ոլորտի և նույնիսկ իր սահմանների վերահսկողության մեծ մասը պատվիրակել է Ռուսաստանին: 2020 թվականին Հայաստանը 44-օրյա պատերազմ մղեց Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Ադրբեջանի ավելի ուժեղ զորամիավորումների դեմ, հակամարտության հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին յուրաքանչյուր կողմից և Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու համար տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Այժմ Ռուսաստանն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի հետ պատերազմում, ուստի Երևանում մեծանում են մտավախությունները, թե արդյոք ռուսական բանակը պատրաստ է կամ ի վիճակի է պահպանել խաղաղությունը Կովկասում։ Դա ընդգծված մտահոգություն է, քանզի կան բոլոր վտանգները, որ Հայաստանը կարող է վերսկսել Ադրբեջանի հետ մարտերը Լեռնային Ղարաբաղի համար:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար մինչև ուկրաինական պատերազմն էլ ունեցել են ռազմավարական նշանակություն։

«Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ փորձենք այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից։ Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց պետք է ճանապարհներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։ Սա անթույլատրելի է։ Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,-վարչապետի խոսքը մեջբերել POLITICO-ն։

Հայերեն العربية English Русский Türkçe

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս