Մոսկվան Աղդամի երթուղուն զուգահեռ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երկու ուղղություններից կանոնավոր կերպով կստանա հումանիտար օգնություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպման ընթացքում մշակել են Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման։

«Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսաստանյան Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Լեռնային Ղարաբաղի՝ օգնության կարիք ունեցող բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։ Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը՝ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կմտնի տարածաշրջան», - ասել է Զախարովան։

Նա հույս է հայտնել, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։

«Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - եզրափակել է պաշտոնյան։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 22/01/25

Նավթի գները նվազել են - 22/01/25

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ