Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի բացման համար պայմաններ առաջադրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի բացման համար պայմաններ առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը դարձյալ Լաչինի միջանցքը բացելու համար պայմաններ է առաջադրել՝ նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել ԿԽՄԿ-ի միջոցով Լաչինի սահմանային անցակետով բեռների փոխադրման համար՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ։

Նա անդրադարձել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնության տեղափոխմանը Լեռնային Ղարաբաղ՝ դա անվանելով «դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհի բացման ուղղությամբ»։

Մինչդեռ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը հայտնել է, որ Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը թույլ են տվել պայմանով, որ ռուսական կողմը կկատարի իր պարտավորությունն առ այն, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում