Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության 
մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ 

«Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղեւորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը եւ բացվելու է նաեւ Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)»,- մանրամասնեց Պետրոսյանը` հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am