Քաղաքականություն

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակն արագ վատթարանում է. Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակն արագ վատթարանում է. Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը X-ի (նախկին Twitter) իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակին և շեշտել, որ իրադրությունն արագ վատթարանում է:

«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Սամանթա Փաուերը՝ տարածելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում