Samsung-ը ներկայացրել է OLED հեռուստացույցների շարքը՝ հեռուստացույցների համաշխարհային շուկայում հաստատելով առաջատարի դիրքը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics ընկերությունը 17 տարի շարունակ, իր մասնագիտական փորձի ու առաջատար նորարարությունների շնորհիվ, վստահորեն ցուցադրում է հեռուստացույցների արտադրությունում առաջատարությունն ու տեխնոլոգիական առավելությունը[1]:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականին Samsung-ը պահպանեց կոնտենտի դիտման համար նորարարական լուծումներ մշակելու ուղին և շուկա թողարկեց OLED հեռուստացույցների շարքը: Պարզ դիզայնով այս հեռուստացույցները մարմնավորում են պատկերի տպավորիչ որակը, ծավալուն ձայնն ու արհեստական բանականության տեխնոլոգիաները:

Samsung OLED հեռուստացույցներում կիրառվում է նորարարական QD-դիսփլեյը՝ OLED-ի կատարելագործված տարբերակը. քվանտային կետերի տեխնոլոգիայով ուժեղացված ինքնալուսավորվող պիքսելները՝ խորը սև, մաքուր սպիտակ ու հագեցած, կենդանի գույների համար:

Պատկեր

OLED շարքի նոր մոդելներում հասանելի պատկերը գունամատուցման ոլորտում Samsung-ի նորարարական տեխնոլոգիաների մարմնացումն է: Արհեստական բանականության հիման վրա գործող Quantum 4K պրոցեսորը 20 նեյրոցանցերով վերլուծում է մատուցվող նյութն ու այն կադր առ կադր բարելավում 4K-ում պատկերի առավելագույն որակի համար: Ծայրահեղ հստակությունն ու դետալիզացիան, տպավորիչ ցայտագունությունը, տեսարանների խորությունն ու ծավալը, սահմանների հստակությունը՝ այս ամենը պատկերն աներևակայելի իրատեսական են դարձնում:

Samsung-ի տեխնոլոգիական նորարություն՝ QD-OLED դիսփլեյն արձագանքման ցածր ժամանակի պայմաններում ապահովում է առավելագույն պայծառություն: QD-դիսփլեյն ունակ է ճշգրտությամբ փոխանցել Pantone Validated[2] և Pantone SkinTone Validated[3] չափորոշիչներին համապատասխանող մինչև 2030 գույն և 110 մարմնագույն երանգ, ինչի շնորհիվ էկրանի պատկերը հագեցած ու կենդանի է ստացվում:

Ձայն

Dolby Atmos տեխնոլոգիան, էկրանի ամբողջ պարագծով տեղակայված մուլտիալիքայինբարձրախոսների շնորհիվ, ծավալուն ձայն է ստեղծում: Իսկ նոր՝ վերին բարձրախոսները, որոնք հայտնվել են Samsung հեռուստացույցների 2023 թվականի շարքում, թույլ են տալիս ստեղծել բազմաշերտ ծավալուն ձայն ու լիովին ընկղմում են ձեզ այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին:

Գեյմինգ

OLED Samsung-ը կատարյալ է տեսախաղերի սիրահարների համար: Գեյմինգի համար հեռուստացույցների շարքի առաջադեմ տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել խաղի ընթացքի մեջ: Այս մոդելներում HDMI 2.1 չորս մուտք կա. երկու վահանակների, սաունդբարի ու համակարգչի, կամ SSD-ի համար: Շնորհիվ 144 Հց թարմացման հաճախականության՝ պատկերը մշտապես հստակ է: FreeSync Premium Pro և Motion Xcelerator Turbo Pro ֆունկցիաները երաշխավորում են պատկերի բացերի ու սառեցումների բացակայությունը՝ խաղը դարձնելով հնարավորինս կլանող:

Դիզայն

Նորարարական տեխնոլոգիաներից բացի, Samsung OLED-ն առանձնանում է Infinity One և LaserSlim նրբագեղ պարզ դիզայնով, որը ներդաշնակորեն միաձուլվում է ցանկացած ինտերիերի: Հեռուստացույցի ուլտրաբարակ շրջանակը, անսահման էկրանը և մետաղից պատրաստված տակդիրն ապահովում են հեռուստացույցի պրեմիում տեսքը:

Միացման հնարավորությունները

OLED S95C և S90C մոդելները համալրված են IoT Hub-ով (խելացի տան կառավարման կենտրոնով), որի շնորհիվ Samsung-ի և կողմնակի արտադրողների խելացի սարքավորումները կարելի է միացնել անմիջապես TV-ին ու կառավարել դրանք SmartThings հավելվածի միջոցով:

Հատուկ հնարավորություններ

Samsung-ը շարունակում է առանձնահատտուկ ուշադրություն դարձնել իր արտադրանքի հատուկ հնարավորություններին: OLED շարքի հեռուստացույցներում տարատեսակ հնարավորություններ են նախատեսված տեսողության և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար: Պայմանավորված օգտագործողների գունային տեսողության խանգարման (ԳՏԽ)[4] աստիճանով ու տեսակով՝ SeeColors ռեժիմը շտկում է գույնի կարգավորումները՝ օգնելով բարելավել պատկերի ընկալումը: Smart TV ձայնային ուղեցույցը կարտաբերի էկրանին երևացող տարրերը և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնի օգտագործել հեռուստացույցի հիմնական գործառույթները և տարբեր խելացի ծառայությունները: Գույնի շտկման գործառույթը կկարգավորի երանգների հակադրությունը: Լսողության խանգարում ունեցող մարդկանց համար նախատեսված են ենթագրեր: Եթե դրանք փակում են տեսարանն ու խանգարում դիտմանը, դրանք հնարավոր է տեղափոխել, սահմանել տառատեսակի և ենթապատկերի գույնն ու չափսը, ինչպես նաև թափանցիկությունը:

Հոգածություն մոլորակի մասին

Samsung հեռուստացույցների նոր մոդելներն էկոլոգիապես ավելի մաքուր են: Տուփն արտադրված է վերամշակված հումքից՝ առանց գունային տպագրության, մետաղական կապերը փոխարինված են թղթե ինքնակպչուն ժապավենով, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լավագույն պատկերի և ձայնի առաջադեմ տեխնոլոգիական նորարարությունները, պրեմիում դիզայնը, միացման լայն հնարավորություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը Samsung Electronics-ը դարձնում են հեռուստացույցների արտադրության անվիճելի առաջատարը:

Հայաստանում OLED Samsung շարքը ներկայացված է 55'', 65'', 77'' անկյունագիծ ունեցող S95С և 55'' և 65'' անկյունագիծ ունեցող S90C մոդելներով:

[1] Ըստ Omdia մարքեթինգային հետազոտական ընկերության տվյալների

[2] Pantone Validated հավաստագիրը երաշխավորում է, որ էկրանի վերարտադրած Pantone գույները հստակ են փոխանցվում ու որևէ կերպ չեն տարբերվում Pantone-ի թողարկած գույնի ֆիզիկական ուղեցույցներից: Այս հավաստագրումը ստեղծված է օգտատերերի ու մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է ճշգրիտ գունային վերարտադրությունը գունային ելքային սարքից:

[3] Pantone SkinTone Validated-ը շարունակությունն է Pantone Validated-ի՝ հավաստագրման ծրագրի, որը ցույց է տալիս, որ արտապատկերման կամ տպման էլեկտրոնային սարքը կարող է հավաստի վերարտադրել մաշկի երանգի ներկապնակը, որը ստուգված է գույնի ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող Pantone-ի կողմից:

[4] Այս գործառույթը նախատեսված չէ հիվանդությունների կամ այլ բժշկական պայմանների ախտորոշման, ինչպես նաև՝ հիվանդությունների կամ խանգարումների բուժման, ախտանիշների մեղմացման, կանխարգելման համար: Այս գործառույթի շրջանակներում ձեռք բերված կամ տրամադրված ցանկացած տեղեկատվություն նախատեսված է բացառապես օգտագործողների հարմարության համար և չպետք է դիտարկվի որպես բժշկական առաջարկություն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում