Հասարակական

Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից․ Մարկ Ռուֆալոն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

1 րոպեի ընթերցում

Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից․ Մարկ Ռուֆալոն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ դա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ռուֆալոն գրել է X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում՝ կիսվելով աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գրառմամբ, որում վերջինս կիսվել էր իր և ամերիկահայ հայտնի բժիշկ էրիկ Էսրաիլյանի հոդվածով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից»,- գրել է Ռուֆալոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում