Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ հետագա ծրագրերը քննարկելու պատրաստակամություն հայտնել:

Ստեֆան Նիքսը, կարեւորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերն առնվազն մեկ տարի շարունակական կլինեն:

Ալեն Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները:

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության առաջխաղացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում