Մեկնարկեց ԱԲ-ի, մեքենայական ուսուցման, տվյալագիտության մասնագետներին մեկ հարթակում համախմբող DataFest համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեքենայական ուսուցում, տվյալագիտություն, արհեստական բանականություն. Հայաստանի Ամերիկյան համալսարանում արդեն 4-րդ անգամ անցկացվում է DataFest Yerevan երկօրյա համաժողովը, որի նպատակն է հաղորդակցման և փորձի փոխանակման հարթակ ստեղծել Հայաստանի և արտերկրի մասնագետների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի միջոցառումը ավելի քան 1500 գրանցված մասնակից ունի:

«DataFest-ը գիտական կոնֆերանս է, որտեղ աշխարհի լավագույն համալսարանները և կազմակերպությունները ներկայացնող մասնագետներ կան: Ունենք 37 մասնագետ, որից 12 տարբեր երկրներից են»,- ասաց միջոցառման համակազմակերպիչ Զավեն Նավոյանը:

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասն առաջատար մասնագետներ են Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից։

«Տվյալագիտության վերաբերյալ կոնֆերանսներ եղել են Հայաստանում, բայց մենք հասկացանք, որ տեխնիկապես խորացված զեկույցների բաց կա: Որոշեցիք ստեղծել այնպիսի կոնֆերանս, որն ավելի շատ որակյալ մասնագիտական ինֆորմացիա կպարունակի, քան մոտիվացիոն ելույթներ: Ստացանք այն, որ մասնակիցներն այստեղից գիտելիքների մեծ պաշար են տանում»,-մանրամասնեց Նավոյանը:

DataFest Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն։

INTENTO ընկերության համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Գրիգորի Սապունովը նշեց՝ ամեն տարի մասնակցում է միջոցառմանը: Նրա համոզմամբ՝ DataFest-ը տարածաշրջանի ոլորտային լավագույն միջոցառումներից է:

«Կարևոր է միջոցառմանը օտարերկրյա մասնագետների մասնակցությունը, որը մասնակիցներին աշխարհում կատարվող իրադարձություններին հաղորդակից լինելու հնարավորություն է տալիս»,-եզրափակեց Սապունովը:

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), Intent AI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում