Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկ տեղում ծանոթանալ Հայաստանի, գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 9-ին կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մինասյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Առանձին տաղավարներով ներկայացված են լինելու Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները։

«Մենք ցանկանում ենք դաշտ բերել հեռավոր համայնքներում բնակվող ու իրենց ձեռքով արժեք ստեղծող անձանց, ցույց տալ նրանց աշխատանքները, ներկայացնել, թե ինչպես է գյուղերում պահպանվում մեր ավանդույթը։ Փառատոնի ընթացքում անցկացվելու են վարպետության դասեր։ Այցելուները հնարավորություն կունենան համտեսել մեր հարուստ խոհանոցի համեղ ուտեստները։ Դե իսկ ամբողջ միջոցառումն ուղեկցվելու է հետաքրքիր համերգային ծրագրով»,-ասաց Մարիա Մինասյանը։

Փառատոնն անցկացվում է 2013 թվականից։ Այն յուրօրինակ իրադարձություն է, որն օգնում է տարբեր համայնքներում գտնել, բացահայտել վարպետների, ներկայացնել նրանց աշխատանքները։ Մարիա Մինասյանը նկատեց, որ ժամանակին փառատոնին մասնակցել ու աշխատանքներն է ներկայացրել Բյուրականից ժողովրդական գործիքներ ստեղծող վարպետներից մեկը։ Այսօր նրա տունը դարձել է զբոսաշրջային կենտրոն։

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն։ Կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանի խոսքով՝ իրենք տարվա կտրվածքով աջակցում են երկու տասնյակին մոտ փառատոնների անցկացմանը։ Խնդիր է դրված Հայաստանի համայնքներն ավելի ճանաչելի դարձնել ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում։

«Փառատոնները դառնում են գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Բազմազան փառատոններ են անցկացվում և յուրաքանչյուրը կարող է ընտրել իր նախասիրություններին հարմար։ Այս ընթացքում կոմիտեն ներգրավել էր նաև մեդիա ներկայացուցիչների ամենատարբեր երկրներից՝ ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից և այլն։ Մենք կարողանում ենք փառատոնները ներկայացնել որպես առանձին պրոդուկտ»,-ասաց Աննա Մարգարյանը։

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ