Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն. New York Times-ի սյունակագրի հոդվածը ԼՂ-ում իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։

Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։

«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», - գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։

«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», - ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։

New York Times-ում հրապարակված հոդվածում հերթական անգամ խոսվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

«2020 թվականին Ադրբեջանը կարճ պատերազմ մղեց, որի ընթացքում հետ գրավեց անկլավի մեծ մասը, և այժմ այն ցանկանում է հետ բերել մնացած մասը և, ըստ իս, դուրս մղել էթնիկ հայ բնակչության մեծ մասին», - նշում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։

Հայերեն العربية Español Русский

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է