Տնտեսություն

150 մասնակից՝ ամենատարբեր երկրներից. Երևանը հյուրընկալում է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

4 րոպեի ընթերցում

150 մասնակից՝ ամենատարբեր երկրներից. Երևանը հյուրընկալում է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։

«Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանին։ Սա շատ լավ առիթ է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ծրագրերը ներկայացնելու համար։ Մենք շեշտը դնելու ենք մի քանի ուղղությունների վրա՝ մշակույթ, գաստրո, գինի, արկածային տուրիզմ»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։ Նա տեղեկացրեց, որ ֆորումին ներկայացվելու է նաև Համաշխարհային բանկի հետ մեկնարկող խոշոր ծրագիրը, որը նույնպես կարող է հետաքրքրել ներդրողներին։ Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանի տարածքում առանձնացնել կլաստերներ, գոտիներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է լինելու զբոսաշրջային որևէ ուղղության։ Օրինակ, Արենին՝ գինու գոտի, Գյումրին՝ մշակութային գոտի և այլն։ Առաջիկայում սպասվում է միջազգային մասնագետների այց Հայաստան, որոնք կկատարեն առանձնացված տարածքների համապատասխան ուսումնասիրություն, վերլուծություն և կներկայացնեն զարգացման տեսլական։

Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումին նախատեսվում է ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունների, այլ օտարերկրյա պետությունների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների, օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային կազմակերպությունների, պետական, մասնավոր հատվածի մասնակցություն։ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ ակնկալվում է 150 հոգու մասնակցություն տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Էմիրություններից, եվրոպական երկրներից, Սենեգալից, Բահրեյնից, Ալժիրից, Մոլդովայից, Իրանից։ Ակտիվ մասնակցություն են ապահովելու նաև Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանությունները։

«Խնդիր է դրված ցույց տալ զբոսաշրջային ոլորտի հիմնական ներդրումային միտումները։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է փոխվել ներդրումային միջավայրը։ Գիտենք, որ քովիդը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա, որն ամբողջ աշխարհում բավական տուժել է։ Այս համատեքստում մեր խնդիրն է Հայաստանը հնարավորինս ներկայացնել իր բոլոր կողմերով»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։

Ֆորումի շրջանակներում նախատեսված են նաև սոցիալ–մշակութային միջոցառումներ Հայաստանի զբոսաշրջության ներուժը և գրավչությունները ներկայացնելու նպատակով: Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ հյուրերի համար Հայաստանը բացահայտելուն ուղղված զբոսաշրջային ծրագիր է նախատեսված։ Նրանց համար հատուկ տուրեր են կազմակերպվելու։ Առանձին տուրերով ներկայացվելու է մշակույթը, գաստրոտուրիզմը և գինու զբոսաշրջությունը։

«Մենք նաև հյուրընկալելու ենք միջազգային մեդիա ներկայացուցիչների։ Ինչպես գիտեք, այս ուղղությամբ ևս Զբոսաշրջության կոմիտեն ակտիվ աշխատանք է տանում։ Այս տարվա ընթացքում արդեն առիթ ունեցել ենք տարբեր երկրների մեդիա ներկայացուցիչների, բլոգերների ընդունել Հայաստանում, ներկայացնել մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները։ Ֆորումը ևս առիթ է մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատելու։ Այս անգամ մեր երկիրը կներկայացվի ոչ միայն արկածային, մշակութային, գաստրոտուրիզմի, այլև ներդրումների համար բարենպաստ միջավայր ունեցող երկիր»,-հավելեց Աննա Մարգարյանը։

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում