Հասարակական

Ադրբեջանը մեկ օրում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մեկ օրում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական ԶՈՒ-ի  կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած երկու տեղեկությունները, թե սեպտեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերը կրակել են սահմանի արևելյան և հարավարևմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում