Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականությունը:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ընթացիկ պահուստային ծրագրի նշանակութունը մակրոտնտեսկան և հարկաբյուջետային կայունության ապահովմանը զուգահեռ գիտելիքահենք, ներդրումների խթանմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի ներքո ստանձնած թիրախների կատարման ուղղությամբ գրանցած առաջընթացի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների մշակման գործընթացում ներգրավված պետական մարմինների հետ համագործակցության հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում