Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում եւ զինում է սովորողներին, դարձնում առավել գիտակից ու շրջահայաց: Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր եւ համոզիչ հաղթանակների:

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները: Ուսումնառության հաջող մեկնարկ եմ մաղթում»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում