Տնտեսություն

ԱՄՆ-ում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։

Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։ Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարհամայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն:

ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն ԱՄՆ-ում «Հայկական գործարար անկյուն», որտեղ նախատեսվում է շրջայց տաղավարներով և ազատ ձևաչափով շփումներ գործարար համայնքների ներկայացուցիչների միջև:

Համաժողովը կանցկացվի Լոս Անջելես և Բըրբանք քաղաքներում։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում