Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա

1 րոպեի ընթերցում

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին «Արմենպրես»-ըտեղեկանում է ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում