Մշակույթ

Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է անցկացվող «Ֆեստիվառին»

2 րոպեի ընթերցում

 Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է անցկացվող «Ֆեստիվառին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 26-ին Սիսիան քաղաքում մասնակցել է վերջին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին:

Փառատոնը կազմակերպել է Հանրային hեռուստաընկերությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նպատակն է ներկայացնել տեղական արտադրանքը, բացահայտել Սիսիանի թաքնված և հայտնի վայրերն ու ապահովել մշակութային ժամանց:

Ինչպես «Արմենպրես»-ըտեղեկանում է Աննա Հակոբյանի գրասենյակից, մինչև համերգային ծրագրի մեկնարկը վարչապետի տիկինը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, փոխմարզպետ Նարե Գևորգյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի ուղեկցությամբ շրջել է Սիսիանի կենտրոնական այգում, որտեղ մի քանի տասնյակ տաղավարներում ցուցադրված է տեղական արտադրանքը: Տաղավարներից մի քանիսը ներկայացնում են Հայաստանի այլ մարզեր: Վարչապետի տիկինը շրջել է տաղավարներով, զրուցել սյունեցի գործարարների հետ, փորձել Սյունիքի բարիքները:

ԿԳՄՍ փոխնախարարն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենը Աննա Հակոբյանին պատմել են փառատոնի և դրա նպատակների մասին:

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի տարբերանշանը ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավից: Սիսիանում անցկացվող փառատոնը վերջին «Ֆեստիվառն» է, մինչև այդ երկու փառատոն էլ անցկացվել էր Վանաձորում ու Գավառում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում