Հետագա ինտեգրման հարցում ԵԱՏՄ անդամ պետությունների դիրքորոշումները մի փոքր տարբերվում են․ ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած բոլոր մարտահրավերներին և միջազգային բարդ իրավիճակին՝ Եվրասիական տնտեսական միությունը լավ զարգանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության ներսում ապրանքաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է։ Փաշինյանը այս հանգամանքը դրական ձեռքբերումներից մեկն է համարում։

«Կարծում եմ, որ իսկապես տնտեսությունը շատ կարևոր է։ Մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ-ի 2020-25 թվականների զարգացման ռազմավարության իրականացման վրա։ Մենք այժմ աշխատում ենք մի նախագծի վրա, այն է՝ Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկած Սանկտ Պետերբուրգի հռչակագիրը։ Իհարկե, սա շատ հետաքրքիր նախագիծ է, և շատ դրույթներ ընդունելի են։ Կարծում եմ ՝ դրական տրամադրվածություն կա նախագծի վերաբերյալ, բայց կան նրբություններ, որոնք պետք է քննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների դիրքորոշումները հետագա ինտեգրման հարցում մի փոքր տարբերվում են։

«Ընդհանուր առմամբ, հնարավորություն կա գտնելու կոնկրետ լուծում և շատ դրական է, որ մեր բոլոր գործընկերները դրական են տրամադրված։ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված շատ նրբություններ կան, շատ սկզբունքային նշանակություն ունի գազի, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը, մեր կառավարությունների վարկային, ֆինանսական քաղաքականության համակարգումը։ Մենք նույնպես շատ սերտորեն աշխատում ենք այս հարցում: Մեր գլխավոր նպատակն է զարգացնել մեր երկրների տնտեսությունները, բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Կարծում եմ, որ այս ոլորտում Եվրասիական տնտեսական միությունը շատ մեծ հետաքրքրություն ունի։ Մենք տեսնում ենք որոշ ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ մյուս երկրները ևս շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ