Քաղաքականություն

Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։

Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում