SUMMEET-ի շրջանակներում Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon Պարային թատրոնը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի Kannon Պարային թատրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։

Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր սահմաններն ընդլայնում է, ինչը Kannon Պարային թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովն անչափ կարևոր է համարում։ «Գյումրին մշակութային քաղաք է, ու այս փառատոնը ևս իր գույներով նոր շունչ է տալիս քաղաքին, հատկապես, որ դասական պարարվեստին սովոր հանդիսատեսի համար ժամանակակից պարը տարբերվում է»,-ասում է պարային թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ փառատոնի շրջանակներում իրենց կողմից նոր ու հետաքրքիր անակնկալներ էլի կլինեն՝ ելույթներ, վարպետության դասեր, կլինեն հանդիպումներ նաև Երևանում։

Kannon Պարային թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովը, ով հանդիսանում է նաև սանկտ-պետերբուրգյան «Open look» ժամանակակից պարի փառատոնի համահիմնադիրը, ներկայացնելով փառատոնների կարևորությունը, փաստում է՝ հատկապես միջազգային փառատոնները յուրահատուկ դիվանագիտական հարթակ են։ «Սա մշակութային դիվանագիտություն է, այն, ինչ չեն կարող անել քաղաքագետները, կարող են անել արվեստագետները։ Մշակույթն է, որ սահման չի ճանաչանում»,-հավելում է Վադիմ Կասպիրովը։

SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կլինեն ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր։ Փառատոնի առաքելությունն է համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայկական ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին ծանոթացնել համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հայաստանից բացի փառատոնին մասնակցում են ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից ժամանած պարային խմբեր։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն فارسی

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա