ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը կայցելի Հայաստան
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը կայցելի Հայաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117788.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- ասվում է հայտարարությունում: