Տնտեսություն

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում