Մշակույթ

Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերը

2 րոպեի ընթերցում

Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի հայկական թանգարանի ձեռագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մատենադարանի մասնագետները սկսել են Ամերիկայի հայկական թանգարանի 21 ձեռագրերի վերականգնումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։

«Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությամբ, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող, այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։

m2.jpg (241 KB)

Այս համագործակցությունն ավելի է ընդարձակվել շնորհիվ Bank of America-ի՝ 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի, որը հատկացվել է ԱՀԹ-ի հավաքածուի 21 ձեռագրերի նորոգման համար (BofA-ն դրամաշնորհ է տրամադրում մշակութային կենտրոններին՝ արվեստի առավել կարևոր նմուշների պահպանման համար)։ Այժմ Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը և գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը գտնվում են Ուոթերթաունում, ուր տեղում սկսել են ձեռագրերի նորոգման աշխատանքները։

m5.jpg (162 KB)

Մատենադարանի աշխատակիցներն այցի առաջին օրը հանդիպել են թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի հետ, զրուցել աշխատանքի ընթացակարգի մասին, շրջայց կատարել ցուցասրահներով։ Բուն աշխատանքն արդեն մեկնարկել է․ ձեռագրերի ախտահանում, ամբողջականության ստուգում և վերականգնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

m3.jpg (111 KB)

m6.jpg (140 KB)m7.jpg (131 KB)

m4.jpg (132 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում