Հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահինի վանական համալիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահինի վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Սանահինի վանական համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ. Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ. Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։

ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում