ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Սկայֆիստ Ստուդիո» ընկերությունը մյուզիքլի ժանրի զարգացմանն ուղղված համագործակցության հուշագիր են կնքել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորելով մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի, Հայաստանում թատերարվեստի, մասնավորաբար՝ երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) զարգացումը՝ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանում երաժշտական թատրոնի, մյուզիքլի ժանրի զարգացման և կայացման ուղղությամբ: Համագործակցությունը կնպաստի նաև բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ գեղարվեստական արդյունքի ձևավորմանը, կիրականացվեն համատեղ ստեղծագործական, կրթական ու մշակութային նախագծեր՝ միջազգային ստեղծագործական կապերի ընդլայնման և խորացման նպատակով:

Ըստ հուշագրի՝ Հայաստանում մյուզիքլի ժանրի զարգացման նպատակով, կողմերը միջոցներ կձեռնարկեն համապատասխան ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ձևավորման ուղղությամբ: Կխթանեն թատերական կրթության համակարգում երաժշտական թատրոնի դերասանի մասնագիտական կատարելագործմանը:

Նշվում է, որ «Սկայֆիստ Ստուդիո» ընկերությունը 2023 թ. ապրիլի 6-12-ը մարզահամերգային համալիրում իրականացրել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ցուցադրությունը:

Ժաննա Անդրեասյանը հույս է հատնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունը կլինի արդյունավետ, և շնորհակալություն է հայտնել ընկերության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքների համար:

«Շուրջ 5 տարիների աշխատանքի արդյունքում Դուք ցույց տվեցիք, որ հնարավոր է բեմադրել ժամանակակից մյուզիքլ. այն հանդիսատեսի կողմից սպասված է, և մարդիկ սիրով են հաճախում ներկայացումներին: Հույս ունեմ, որ մյուզիքլի ժանրի զարգացման ավելի ինստիտուցիոնալ համագործակցությունը կնպաստի հասնել ավելի լավ արդյունքի: Այս գործակցությունը մասնավորի հետ մեզ համար նաև շատ կարևոր փորձ կլինի, ինչը կարող է փոփոխություն բերել ոլորտում: Կա մտայնություն, որ մշակույթն ու արվեստը մասնավոր հատվածի հետաքրքրության շրջանակից դուրս են, որ դա գործունեության մի ոլորտ է, որտեղ անելիք ունեն միայն պետությունն ու անհատները»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ արդեն իսկ ներդրած ջանքերը երկուստեք կիրացվեն՝ նպաստելով ստեղծարար արդյունաբերության զարգացմանը:

«Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության հնարավորության համար: Նա հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ բոլոր ջանքերը կուղղվեն Հայաստանը տարածաշրջանում երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) կենտրոն դարձնելուն:

Հայերեն فارسی

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ