Գյումրիում մամուլի համար ցուցադրությամբ հայտարարվեց SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի մասին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,15 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին Գյումրիում՝ պետական դրամատիկական թատրոնում։ Այս մասին օգոստոսի 15-ին Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնի բացումը կազդարարվի Ռուսաստանի ժամանակակից պարի՝ Kannon Dance Theatre-իկողմից՝ «On/Off» (պարուսույց՝ Իվանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)ներկայացումներով։

Ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը: Ինչպես նախկինում, այս տարի ևս կլինեն ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր։

Պարային փառատոնի մեկնարկի մասին Գյումրիում լրագրողներին ազդարարվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահում՝ Balmanukyan Dance Project-ի Press-ցուցադրությամբ՝ խորեոգրաֆ, բեմադրող՝ Վալերիա Կասպարովա։

«Կարող ենք ասել, որ այս ցուցադրությամբ փառատոնը մեկնարկեց։ Գյումրին արվեստը գնահատող քաղաք է ու անգնահատելի օգնություն մեզ ցուցաբերեցին արվեստը գնահատող մեր ընկերները»,- շնորհակալություն հայտնելով Գյումրիում փառատոնին աջակցող կազմակերպություններին՝ այդ թվում նաև Գյումրու համայնքապետարանի ու դրամատիկական թատրոնին, նշեց փառատոնի համահիմնադիր Արման Բալմանուկյանը։

SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ, մի կողմից, համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից, հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային խմբերերին։

«Փառատոնի նպատակը ոչ միայն միջազգային փորձառությունը Հայաստան բերելն է, այլ նաև Հայաստանի տեսանելիությունը ժամանակակից պարի աշխարհում մեծացնելը։ Փառատոնը հատկապես միտված է ոլորտի զարգացմանը»,- նշեց փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան ներկայացրեց փառատոնի միջազգային ծրագիրը՝ նշելով, որ այս տարի փառատոնը տարբերվում է նախորդներից. «Ինչքան էլ բարդ լինի, այս տարի յուրահատուկ է լինելու. Հայաստանից բացի, ներկայացուցիչներ կլինեն երեք երկրներից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Այս տարի առաջին անգամ է մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, ինչը շատ կարևոր է փառատոնի համար»։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն فارسی

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ