Դիտորդները ներկա են եղել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին․ ԵՄ-ն հաստատեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հաստատել է, որ իրենց դիտորդների պարեկության ժամանակ սահմանին կրակոցներ են արձակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է արվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում Twitter) էջում։

«Մենք հաստատում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության պարեկություն իրականացնող խումբը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին։ ԵՄ առաքելության որևէ դիտորդ չի տուժել»,- ասված է հրապարակման մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքեց ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, սակայն կարճ ժամանակ անց, երբ համացանցում հրապարակվեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը հավաստող տեսանյութ, հեռացրեց հերքող գրառումը։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ