Միջազգային

Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 145 կգ մարիխուանա է առգրավել

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 145 կգ մարիխուանա է առգրավել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Կապիտան Անդրեևո» անցակետում առգրավել է ավելի քան 145 կգ մարիխուանա՝ մոտ 2,3 մլն լև արժողությամբ (մոտ 1,15 մլն եվրո):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են մաքսատան մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդը՝ Ավստրիայի քաղաքացիություն ունեցող 54-ամյա տղամարդը, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգության փորձի համար։

Միջադեպը հետաքննվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում