Հասարակական

Ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների ու տեսանյութերի տարածումն անընդունելի է․ Անահիտ Մանասյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների ու տեսանյութերի տարածումն անընդունելի է․ Անահիտ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների և տեսանյութերի տարածումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անահիտ Մանասյանն այս մասին գրել է X-ի (նակինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից այդ երկրում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն անընդունելի է։ Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- գրել է Մանասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում