«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն հայաստանցիներին հնարավորություն է տալիս գործարքներ կատարել աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներում

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա» ընկերությունը Հայաստանում հնարավորություն է ստեղծել հեշտությամբ մուտք գործել Նյու Յորքի, Լոնդոնի, Չիկագոյի ու այլ խոշորագույն ֆոնդային բորսաներ, արժեթղթերի շուկայում կատարել ներդրումներ ու դառնալ, օրինակ, համաշխարհային ընկերություններից մեկի համասեփականատեր:

Իսթե ինչպես ու ինչու ներդրումներ կատարել արժեթղթերի շուկայում, ինչպես է օգնում «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն այդ գործում, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊ ներդրումային ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը:

-Պարոն Հովակիմյան, Freedom Holding Corporation-ի անդամ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա» ընկերությունը ի՞նչ գործունեություն է ծավալում Հայաստանում, ո՞րն է ձեր առաքելությունը, ներդրումային այս ընկերությունն արդեն որքա՞ն ժամանակ է գործում Հայաստանում:

-«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն է՝ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն, որի միակ մասնակիցը հանդիսանում է Freedom Holding Corporation-ը։

Freedom Holding Corp.-ը գրանցված է ԱՄՆ-ում և ցուցակված է աշխարհի ամենախոշոր բորսայում՝ Nasdaq-ում: Nasdaq-ը բորսա է, որը միավորում է խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների, ինչպիսիք են Microsoft-ը, Apple-ը, Google-ը, Facebook-ը և այլն: Նման բորսայում ցուցակված լինելն առնվազն հավելյալ վստահություն է հաղորդում պոտենցիալ և ներկա հաճախորդներին՝ ներդրողներին, քանի որ այնտեղ ցուցակված բոլոր ընկերությունները վերահսկվում են ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Չեմ վարանի ասել՝ սա աշխարհի ամենախիստ վերահսկող մարմինն է։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ Freedom Holding Corp.-ը ստեղծել է ներդրումային ընկերություններ, բոլորը լիցենզավորված են տեղի կարգավորող և վերահսկող մարմինների կողմից, բայց այն փաստը, որ ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովն է հանդիսանում Հոլդինգին վերահսկող անմիջական մարմինը, իսկ վերջերս էլ հենց ամենախոշոր աուդիտորական ընկերություններից մեկը՝ Deloitte-ը, սկսել է անցկացնել Ընկերության աուդիտը, ինչը լրացուցիչ վստահություն է հաղորդում մեր ընկերության նկատմամբ: Հարկ է նշել, որ Հայաստանում «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն բրոքերային գործունեության լիցենզիան ստացել է 2021-ի նոյեմբերի 9-ին: Իսկ 2022-ի հոկտեմբերի 4-ին լիցենզիան վերաձևակերպվել է, որի շնորհիվ մեզ իրավունք է տրվել իրականացնել բրոքերային և պահառության գործունեություն, այսինքն՝ արժեթղթերի պահպանում և ներդրումների հետ կապված աջակցություն: 2023-ի փետրվարին արդեն գրանցվել է առաջին հաճախորդը: Ընդհանուր առմամբ, ընկերությունը աշխարհի տարբեր երկրների բորսաներ մուտք գործելու հնարավորություն սկսել է տալ 2023-ի փետրվարից:

Նախ հասկանանք, թե ով է բրոքերը: Բրոքերը հանդիսանում է միջնորդ՝ ներդրողի և բորսայի միջև: «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն մեծ առավելություն ունի, քանի որ կարող է ուղիղ մուտքի հնարավորություն տալ դեպի աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսաներ, այդ թվում՝ Նյու Յորքի ֆոնդային բորսա, ՆԱՍԴԱՔ ֆոնդային բորսա, նաև եվրոպական ու ասիական բորսաներ, օրինակ՝ Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Հոնկոնգի ֆոնդային բորսաներ: Այսինքն՝ պոտենցիալ ներդրողը՝ մեր ընկերության հաճախորդը, կարող է հասանելիություն ստանալ այդ բոլոր բորսաներին: Առաջիկայում հնարավոր կլինի այս ցանկին ավելացնել նաև Հայաստանի ֆոնդային բորսան: Անհամբերությամբ եմ սպասում այդ իրադարձությանը, քանի որ կարծում եմ՝ մենք կլինենք նրանցից մեկը, ով կզարգացնի այն։

-Ովքե՞ր կարող են օգտվել ձեր ծառայություններից, ի՞նչ առաջարկներ եք դուք ներկայացնում հայաստանցիներին:

«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն բրոքերային ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական,և թե՛ իրավաբանական անձանց համար ։ Մեր հաճախորդը կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է տարբեր բորսաներում ներդրումներով, արժեթղթերի առքուվաճառքով, ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացմամբ,երկարաժամկետ ներդրումներով և այլն:

-Ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման ու ավելացման ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ձեր ընկերությունը:

- Ինչպես արդեն ասացի՝ Freedom Holding Corporation-ը, որի անդամ է հանդիսանում «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն, ցուցակված է ամենամեծ՝ Nasdaq բորսայում: Այն մուտքի հնարավորություն է տալիս դեպի տարբեր բորսաներ: Պոտենցիալ ներդրողը կարող է գնել արժեթղթեր՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ֆինանսական գործիքներ: Բաժնետոմսերի գնման դեպքում հաճախորդը դառնում է տվյալ ընկերության համասեփականատեր, իսկ պարտատոմսերի դեպքում՝ տվյալ ընկերության պարտատեր: Պատկերացրեք, երբ, օրինակ, մենք բանկում ավանդ ենք ներդնում, նշանակում է, որ բանկին պարտք ենք տալիս՝ որոշակի տարեկան տոկոսադրույքով: Բայց, օրինակ, կարելի է պարտքը տալ ոչ թե բանկին, այլ օրինակ՝ Apple ընկերությանը, Հայաստանի կառավարությանը և այլն: Կամ կարելի է դառնալ, օրինակ, Apple ընկերության համասեփականատեր: Պատկերացրեք՝ Apple-ը տարբեր երկրներում վաճառում է սմարթֆոններ, իր ծառայությունները, իսկ մենք՝ որպես այդ ընկերության համասեփականատեր, և ստանում ենք այդ շահույթից մի մաս: Ամերիկյան և դեպի այլ օտարերկրյա բորսաներ մուտքը հնարավորություն է տալիս նման ընկերության համասեփականատեր դառնալ ձեռք բերելով նրանց բաժնետոմսերը:

-Իսկ ձեր ընկերությունն ինչո՞վ է առանձնանում շուկայում գործող այլ ընկերություններից:

- Հայաստանում նման ծառայություններ մատուցող ընկերությունների շարքում մենք առաջատար ենք: Եթե, օրինակ, անձը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի պետական ​​պարտատոմսեր, ապա ստիպված պետք է լինի անցնել բավականին բարդ ճանապարհ: Մենք հաճախորդին առաջարկում ենք մեր Tradernet Armenia հավելվածի միջոցով հեշտությամբ մուտք գործել հաշիվ և գնել իրեն հարմար արժեթուղթը: Առանձնացնեմ նաև կապիտալի շուկայում մեր տարիների փորձը: Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ ֆինանսիստներ-աջակիցներ։ Այսինքն՝ հաճախորդը միայնակ չի մնում: Պատկերացրեք՝ հաճախորդը մտնում է արժեթղթերի շուկա, բայց քիչ բան է հասկանում դրանից, դրա համար նրան անհրաժեշտ է օգնություն։ Հենց այդ օգնությունը՝ աջակցությունն էլ մենք նրան տրամադրում ենք՝ մեր պրոֆեսիոնալ ֆինանսիստների միջոցով: Առանձնանում ենք նաև նրանով, որ հասանելիություն ենք ապահովում աշխարհի տարբեր խոշորագույն բորսաներ և սկզբից մինչև վերջ հաճախորդին ուղեկցում ենք՝ արժեթղթերի շուկայում գործարքներ կատարելիս:

- Freedom Holding Corporation-ը ներկայացված է աշխարհի 14 երկրում՝ ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, ինչո՞ւ է ընկերությունն այդ ցանկում ներառել նաև Հայաստանը, ի՞նչ հնարավորություններ են տեսել մեր երկրում:

-Մենք հավատում ենք Հայաստանի մեծ տնտեսական աճի պոտենցիալին: Հայաստանը զարգանում է բավականին արագ տեմպերով, սակայն առանց ֆինանսական և կապիտալի շուկայի զարգացման այդ աճը լիարժեք չի լինի: Եվ այստեղ պետք են պրոֆեսիոնալ «խաղացողներ», ովքեր կարող են տալ իրենց տեխնոլոգիական լուծումները՝ ինչպես ֆինանսական կապիտալի հասանելիության, այնպես էլ ֆինանսական կրթական արտադրանքի առումով։ ԱՄՆ-ում, օրինակ, ընտանիքների 80 տոկոսն ունի բրոքերային հաշիվներ: Հայաստանում մենք ևս ցանկանում ենք ստեղծել նման հնարավորություն։ Սակայն պետք է նշեմ,որ պարզապես ֆոնդային բորսաներ մուտքի հնարավորություն կարող են տալ շատերը, իսկ մենք նաև հաճախորդներին ուղեկցում ենք իր առաջին գործարքից մինչև վերջնական արդյունք:

-Եվ վերջում, պարոն Հովակիմյան, ինչո՞ւ ներդրումներ կատարել արժեթղթերում, ի՞նչ հնարավորություններ այն կտա:

-Ներդրումները կարող են ձեր երկարաժամկետ նպատակների իրականացման համար լավ աղբյուր լինել: Արժեթղթերում ներդրումները թույլ են տալիս լինել ընկերության համասեփականատերկամ պարտատեր: Արժեթղթերում ներդրումներ կատարելը նաև թույլ է տալիս ռիսկերը բաշխել տարբեր ֆինանսական գործիքներում: Դուք, օրինակ, ունենալով մեծ դրամական միջոցներ, կարող եք Վիեննայում բնակարան գնել՝ դա համարելով լավ ներդրում: Կարող եք գնել նաև ոչ թե մեկ բնակարան, այլ 5000 տարբեր բնակարաններ ԱՄՆ-ում: Նույն օրինակով մենք դիվերսիֆիկացնում ենք հաճախորդի ակտիվները՝ աջակցելով ներդրումները կատարել տարբեր ֆինանսական գործիքներում միաժամանակ: Հաջորդ առավելությունն իրացվելիությունն է: Այսինքն՝ մեր հաճախորդները բավականին արագ կարող են իրենց ներդրումներից ստանալ ֆինանսական շահ: Օրինակ՝ Հայաստանում բնակարան գնելը գուցե լավ ներդրում է, բայց կա իրացվելիության խնդիր, այն բավականին դժվար է հետագայում վաճառել: Իսկ արժեթղթերի շուկայում այդ իրացվելիությունը ձեռք է բերվում ընդամենը մեկ կոճակի սեղմումով: Կա նաև ճկունության հարց: Հաճախորդը կարող է իր ակտիվները բաշխել տարբեր ընկերություններում, և ամենևին էլ պարտադիր չէ ակտիվները բաշխել միայն մեկ ընկերությունում: Բացի այդ՝ արժեթղթերի շուկան բաղկացած է տարբեր գործիքներից: Եթե հաճախորդը պահպանողական է, նա կարող է ընտրել աշխարհի ամենապահպանողական գործիքը, եթե ուզում է ավելի մեծ եկամտաբերություն՝ բայց ավելի բարձր ռիսկով, այդ հնարավորությունը ևս տրված է: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն միայն հաճախորդի «ռիսկի ախորժակն» իմանալուց հետո է հաճախորդին առաջարկ ներկայացնում: Կարող է առաջարկվել և՛ սուպեր ագրեսիվ պորտֆել, և՛ սուպեր պահպանողական պորտֆել:

Հայերեն Français Русский

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը