Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրության խախտումը

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրության խախտումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել այն, որ, ԵԽ անդամ երկիր հանդիսանալով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ աշխարհամարտից հետո։ Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», - գրել է Խաչատրյանը։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կատարած գրառումը և դրան կից տեսանյութը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Նաև նշվում է, որ 400 տոննա մարդասիրական բեռ արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որոնք տառապում են թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում