ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը մոտ է՝ անկախ այս հարցում ՌԴ-ի դիրքորոշումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի՝ օրերս արած մեկնաբանություններն այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և նույնիսկ կարող է նոր հակամարտությունների հիմքեր ստեղծել։

«Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են, որոնք այս վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղիղ շփում ենք ունեցել այդ երկրների հետ, անցյալ շաբաթ հատուկ բանագնաց (խմբ.՝ Լուիս) Բոնոն այցելեց տարածաշրջան և ուղիղ շփում ունեցավ նրանց հետ։ Մենք կարծում ենք, որ անկախ այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների հնչեցրած մեկնաբանություններից, համաձայնագիրը շարունակում է մոտ լինել, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու ուղղությամբ», - ասել է Միլլերը ճեպազրույցում։

Պետքարտուղարության խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով