Միջազգային

Լատվիան մոտ վեց հազար ՌԴ քաղաքացուց կպահանջի լքել երկիրը

1 րոպեի ընթերցում

Լատվիան մոտ վեց հազար ՌԴ քաղաքացուց կպահանջի լքել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մոտ վեց հազար քաղաքացիներ, որոնք լատվիերենի քննություն չեն հանձնել, նամակներ կստանան Լատվիան լքելու պահանջով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Սեյմի քաղաքացիության, միգրացիայի և սոցիալական համախմբվածության հանձնաժողովի ղեկավար Ինգմարս Լիդական Rus.LSM.lv-ին տված հարցազրույցում։

«Նրանք մարդիկ են, որոնք քննությունը հանձնելու կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու ցանկություն չեն դրսևորել: Եթե ​​հետևենք օրենքին, ապա Լատվիայի քաղաքացիության և միգրացիայի հարցերով գերատեսչությունը պարզապես պետք է երեք ամսվա ընթացքում պետությունից հեռանալու հարցում ուղարկի», - նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում