Հայ ծանրորդները երկամարտի 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնություններում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։

Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 208 կգ (93+115) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Թումասյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել։

Նշենք նաև՝ Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ: Մ23 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել են արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87) Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայերեն Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան