«Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են ժամեր. ԲՏԱ նախարարություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2023 թ. օգոստոսի 3-ին ժամը 18:00-ին:

«Ներուժ 4.0» ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու է Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում օգոստոսի 23-28-ը կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:

Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե.

ունի նախապես ձևավորված թիմ,

հիմնադիրը (կամ առնվազն համահիմնադիրների 50%-ը)՝

1. ունի/ունեն հայկական ծագում,

2. չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների),

3. վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում,

գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում,

գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,

հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Ծրագրի հայտադիմումներն ընդունվում են հետևյալ հղումով:

Շեշտվում է, որ Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.neruzh.am:

«Ներուժ» պետական ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին՝ նպաստելով սփյուռքի տեխնոլոգիական և գործարար տաղանդի հայրենադարձությանը: Նախորդ տարվա «Ներուժ 3.0» ծրագրի միջոցառումն անցկացվել էր 2022 թ. հոկտեմբերի 21-25-ը Դիլիջանում: Ծրագրի արդյունքներով հաղթող էր ճանաչվել 3 թիմ, որոնք ներկայացնում էին բիոտեխնոլոգիական ոլորտը: Ժյուրիի գնահատման արդյունքում առաջին տեղը զբաղեցրել էր «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, երրորդ տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում