ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել այդ երկրի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Հայերեն العربية English Русский Türkçe

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը