Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 65 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։ Տեղադրվել է 11 դիտահոր։

Շիրակի մարզպետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մեկ այլ՝ «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 12,7 մլն դրամի շրջանակներում կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086 մ, Զույգաղբյուր՝ 724 մ, Սարագյուղ՝ 400 մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն։

Սրանց զուգահեռ, Աշոցքում կառուցվում է պուրակ․ «Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 78 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։ 3725 քառակուսի մետր մակերեսով պուրակում 1710 քմ տարածքը նախատեսված է ճեմուղու համար։ Կառուցվելու է խաղահրապարակ, տեղադրվելու է շատրվան, նստարաններ, անցկացվելու է լուսավորության ցանց։

Թավշուտ բնակավայրում ևս ընթացքի մեջ են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 69,6 մլն դրամ է։ Կառավարություն համամասնությունը 70 տոկոս է։ Համակարգի կառուցմամբ նախատեսվում է ոռոգելի դարձնել բնակավայրի 350-400 հա վարելահող։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել