Միջազգային

Լեհաստանը ցանկանում է ընդլայնել Բելառուսի հետ սահմանի պարիսպը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ցանկանում է ընդլայնել Բելառուսի հետ սահմանի պարիսպը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը ցանկանում է ընդլայնել Բելառուսի հետ սահմանի պարիսպը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։

«Ինչ վերաբերում է ավելի հեռու հեռանկարին, պատրաստվում ենք ընդլայնել, այսպես կոչված, պարիսպը սահմանի երկայնքով: Այն պետք է ընդգրկի բոլոր այն վայրերը, որտեղ այս պահին դեռ չկա, որտեղ ջրային խոչընդոտ չկա, ինչպես օրինակ՝ Բուգ գետը: Բայց Բուգը նույնպես պետք է լրացուցիչ պաշտպանված լինի»,- ասել է Կաչինսկին:

Լեհաստանն արդեն պարիսպ է կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարսպի երկարությունը 186 կիլոմետր է, բարձրությունը՝ 6 մետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում