Պարոն Բորել, Լաչինի միջանցքը բնական ինչ-որ ուժ չի արգելափակել, դա Ադրբեջանի իշխանություններն են. ԵԽ պատգամավոր Վեիմերս

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։ « Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ բնության ինչ-որ ուժ, այլ Ադրբեջանի իշխանություններն իրենք են խանգարում մարդասիրական օգնության անցմանը։ Խոսքը «որեւէ դերակատարի» կամ «երկու կողմերի» մասին չէ, ինչպես հաճախ լսում էինք անցյալում, այլ Ադրբեջանի, որն օգտագործում է մարդասիրական հասանելիությունն իր նպատակների համար», -ասել է Չառլի Վեիմերսը եւ փոխանցել, որ իր մտքերը Արցախի ժողովրդի հետ են։

Հայերեն English Français Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին