Քաղաքականություն

Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ գերիներին, քանի որ փորձ է անում նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկության, Հայաստանի վրա ճնշման գործիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

«Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում՝ ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները տրամադրել ադրբեջանական կողմին։

«Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ: Եվ մենք այդ քայլն արել ենք՝ որպես մարդասիրական քայլ՝ ի ցույց դնելով մեր անկեղծությունը խաղաղության ջանքերում»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում