Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանի ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն։ Աշխարհակարգը, որը համարվում էր, այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի։ Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի։ Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները տեսանելի և իրական։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նման ուղերձով սկսեց հուլիսի 25-ի իր ասուլիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են և մեզ համար ավանդական Արևելք-Արևմուտք բանաձևերը բավարար չափով չեն գործում։ Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանի ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում։ Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է՝ այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։

«Այսօրվա ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել։ Ու չնայած այս պայմաներում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում է և անդրադարձել է Կառավարության նիստերում ունեցած ելույթներում, ուստի այդ թեմային նախընտրեց ասուլիսում անդրադառնալ հարց ու պատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերի զգալի հատվածը նվիրված են հենց այդ խնդրին։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը

Հունիսի 24-ի միջոցառումների անոնս

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

Տեղի ունեցավ ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման հաշվին

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է