Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Հայաստանի կառավարությունը ելնում է այն տրանաբանությունից, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների, խոսակցության, երկխոսության կողմ։ «Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանկաներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց՝ նախկինում էլ հայտարարել է, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ անդրադարձ լինի՞ Լեռնային Ղարաբաղին, թե՞, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրավունքների հետ կապված հարցերը հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։

Վարչապետն ընդգծեց, որ այս հարցում որոշում դեռ չունեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ դիրքորոշում չունեն։

Հայերեն English Français Русский Türkçe

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով