Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 20-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝ ընդգծելով, որ վերջինիս ղեկավարման շրջանում կառույցը շարունակել է աշխատանքները բոլոր ուղղություններով և ապահովել բնականոն գործունեությունը:

«Վերջին տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել աշխատելու Արա Խզմալյանի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ ընթացքում համոզվել ենք, որ նա ունի թիմ համակարգելու կառավարչական բոլոր հմտությունները, գիտելիքն ու փորձառությունը, որոնք պետք են Մատենադարանի պես բազմաշերտ կառույցի ղեկավարման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին՝ ընդգծելով, որ նրա ղեկավարմամբ ցանկացած ձեռքբերում առաջինը պետք է դառնա պետության հաջողությունը. «Մատենադարանը մեր պետության համար եզակի արժեք ունեցող կառույց է, և յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվություն այս կառույցի զարգացման, դերի բարձրացման, միջազգային հեղինակության ամրապնդման, բոլոր ուղղություններով աշխատանքների որակական փոփոխությունների համար»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բոլոր խնդիրները՝ աշխատանքային պայմաններից, կիրառական հարցերից մինչև ավելի բովանդակային, համակարգային խնդիրներ, պետք է լուծվեն համատեղ ջանքերով և հոգաբարձուների խորհրդի գործուն մասնակցությամբ:

Նշվում է, որ Մատենադարանի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել գիտաշխատողներին իր ներկայացրած զարգացման ծրագրին ծանոթանալու և այն գնահատելու համար. «Ես վերադարձել եմ հարազատ միջավայր, և իմ ներկայացրած զարգացման ծրագրի յուրաքանչյուր դրույթի շուրջ պետք է իրականացվի խորքային քննարկում, քայլերի քարտեզագրում. առաջնային և հրատապ խնդիրները պետք է ստանան առաջնահերթ լուծում: Բոլոր քայլերը կարվեն խորհրդակցական սկզբունքով և յուրաքանչյուրի մասնակցությամբ»:

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ նոր ժամանակների մարտահրավերները պահանջում են ռազմավարական ծրագրեր՝ խնդիրներին դիմակայելու համար: Նա ընդգծել է տեղեկատվական պատերազմի, մշակութային ինքնության պահպանման ուղղությամբ Մատենադարանի՝ որպես առաջամարտիկ լինելու դերը, որտեղ կարևորագույն սկզբունքը լինելու են գիտությունը և գիտական չափանիշը:

Նշվում է, որ աշխատանքների պատշաճ իրականացման տեսանկյունից Արա Խզմալյանը կարևորել է համերաշխության և առողջ մթնոլորտը, բոլոր խնդիրները քննարկելու և կարգավորելու անհրաժեշտությունը:

«Մատենադարանը հայության ամենանվիրական, լուսավոր արժեքների, մտավոր ու հոգևոր փորձի խտացումն է: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս այս գիտակցությամբ հետևենք մեր խոսքին ու գործողություններին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսելու այս կարևոր պատասխանատվությունը: Մաղթում եմ խաղաղ և արդյունավետ աշխատանք»,- եզրափակել է խոսքը Մատենադարանի նորանշանակ տնօրենը:

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Սպորտ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Մշակույթ

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Մշակույթ

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

Մշակույթ

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Մշակույթ

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում