Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 21-րդ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով Խորհրդի անդամներին՝ փոխվարչապետը նշել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության և շարունակական աճի համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը Կառավարության առաջնահերթություններից է։ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում գործարար միջավայրն իրավակարգավորող շրջանակը շարունակաբար կլավարկվի՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար։

Նշվում է, որ, ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները, Խորհրդի անդամները անդրադարձ են կատարել բարենպաստ գործարար միջավայրի ապահովման տեսանկյունից մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությանը, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հիմնավորվածությանը, ինչպես նաև արտահանման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին առարկայական և արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձևավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ թույլ տալով արդյունավետ կերպով հասցեագրել փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան