Առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու քննության համար կսահմանվեն ավելի պարզեցված ընթացակարգեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 11 ձեռնպահ ձայներ:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է հենց առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին: Օրենքը նախատեսում էր, որ այդ դեպքում քաղաքացիներն ունեն պարտականություն կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ:

«Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները պետք է շատ ավելի դետալային քննարկման առարկա դառնան, և այլ օրենքի շրջանակներում պետք է ավելի ճիշտ լուծումներ նախատեսվեն, ըստ այդմ առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց և պահպանել քննության հանձնման կանոնը, որ մեր քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից: Եվ ըստ էության Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր մեր քաղաքացիների համար այս քննությունը հանձնելու նպատակով»,-ասել էր Սարգսյանը:

Իսկ, եթե անձն արդեն ունի զենքի թույլտվություն, հաջորդ անգամ երկարաձգման դեպքում քաղաքացին կրկին չի ներկայացնի որոշակի խումբ փաստաթղթեր: Ըստ փոխնախարարի՝ այս կարգավորմամբ էլ թոթափում են քաղաքացիների այդ բեռը:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ ՀՀ ՊՆ-ի համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք կարող է ունենալ նաև Պաշտպանության նախարարը՝ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք օրենքով սահմանված կարգով: Պարգևատրման իրավունք տրված էր միայն վարչապետին: Այսպիսով` դաշույնի մասով արվում է բացառություն:

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս