Միջազգային

Իտալիայի ԱԳՆ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկել ականազերծման հարցում

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ԱԳՆ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկել ականազերծման հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան պատրաստ է փոխանցել իր փորձն ու հմտությունները՝ ուկրաինական տարածքում ականազերծման գործողություններին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

«Աֆղանստանում, Լիբանանում և այլ երկրներում առաքելությունների ժամանակ օգտագործվել են ականներ, այդ թվում՝ ինքնաշեն, և, հետևաբար, ականազերծման համար ավելի բարդ»,- ասել է Տայանին Խորվաթիայի և Սլովենիայի գործընկերների հետ հանդիպմանը:

«Մենք կտրամադրենք հնարավոր բոլոր տեղեկությունները, ներդրում կունենանք, կտրամադրենք մեր հմտությունները, որպեսզի այդ արդյունքներն օգտակար լինեն Ուկրաինայի խաղաղ բնակչությանը»,- հավելել է Տայանին, որի ելույթը Իտալիայի ԱԳՆ-ն հեռարձակել է Youtube-ի իր ալիքով։

Խոսելով Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին՝ իտալացի նախարարն ընդգծել է, որ ամենահարմար լուծումը կլինի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումը՝ հակամարտության ավարտից հետո ապագա անդամակցության հող նախապատրաստելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում